Վիրավոր առյուծն և կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

ներողամիտ-հանդուռժող

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչենք-մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Առակի գլխավոր հերոսն առյուծն էր որովհետև նա շատ լավ հերոս և նա նաև կենդանիների թագավորն է նա նաև շատ լաղ է խաղում իր դերը:

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Առակը շատ հետաքրքիր էր ու լավ խոսքեր կային իրա մեջ օրինակ այս հեքիաթը ինձ սովորեցոր պետք օգնել այն մարդկանց որոնց պետք է քո օգնությունը:

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լինում է չի լինում մի ծառ և նապաստակ է լինում մի օր նապաստակը ծառին ասում է ծառ արի գնանք մեկի տան տանիքին գնանք իսկ ծառը ասում է:

-Բայց ես չեմ կարողանում նույնիսկ տեղից շարժվել:

իսկ նապաստակը ասում է:

-Լավ ծառ հաջող ես միայննակ կգնամ մի հատ մոտիկ տուն և դու ել կնայես թէ ես ոնց բարձրանում տան տանիք:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Մաթեմատիկա 12.09.2023

46. Առտագրիր և, ըստ օրինաչափության, տրված թվերից առաջ և հետո գրիր ևս մեկական թիվ

3348, 3458, 3568, 3678 3788 3446, 3647, 3446, 3245, 3444

37. զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ, որը հինգ անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից: Որքան ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում

Լուծում

20×5=100

Պատ.՝120 կմ անցան զբոսաշրջիկները

40. ասա յուրաքանչուր սլաքին համապատասխան թիվը: Այդ թվերից յուրաքանչուրի համար ասա նրա հարևան կլոր հազարյակները: Որ կլոր հազարյակն է այդ ավելի մոտ:

6600, 8000, 8300, 9700, 10900, 11700, 12900

7000-6000, 7000-9000, 11000-10000, 12000-11000, 13000-12000

Նապաստակը և առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

(Untitled)

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Ս-ր-սար-սուր-սեր

Թ-փ-թեփ-թուփ-թոք

Ծ-ռ-ծառ-

Թ-ք

Լ-ր

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խաղ, թութ, սեր, հող,  ծառ, կույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի

ապակի, ավտոմեքենա

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։շ

ապակի

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

բադ, գնդակ, սաստիկ

Առասպել հայոց լեռների մասին

Ասում են` Հայոց լեռները վաղ  ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում իրար:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին իրարից, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:

Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար: