Little Red Riding Hood

Little Red Riding Hood lives in a forest with her mother. One day Little Red Riding Hood goes to visit her granny. She has a nice cake in her basket. On her way, LittleRedRidingHood meets a wolf. ‘Hello!’, says the wolf, ‘Where are you going?’ ‘I’m going to see my grandmother. She lives in a house behind those trees.’ The wolf runs to Granny’s house and eats Granny up. He gets into Granny’s bed. A little later, LittleRedRidingHood reaches the house. She looks at the wolf. ‘Granny, what big eyes you have!’ ‘All the better to see you with!’, says the wolf. ‘Granny, what big ears you have!’ ‘All the better to hear you with!’, says the wolf. ‘Granny, what a big nose you have!’ ‘All the better to smell you with!’, says the wolf. ‘Granny, what big teeth you have!’ ‘All the better to eat you with!’, shouts the wolf. A woodcutter is in the forest. He hears a loud scream and runs to the house. The woodcutter hits the wolf over the head. The wolf opens his mouth wide and shouts and Granny jumps out. The wolf runs away and Little Red Riding Hood never sees the wolf again.

Answer the questions

1.Where does Little Red Riding Hood live?

2.Where does she go one day?

3․What does she have in her basket?

4. What does the wolf say to her?

5.What does the wolf do?

6.Who helps Little Red Riding Hood?

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը որպեսզի ստանա օգտակար նյութեր օրինակ մարդը չի կարող չկտրել ծառը մարդը անում է որպեսզի ստանա տարբեր բաներ օրինակ մուրճ կամ պատուհան:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

տնտեսության մեջ օգտագործվում են փայտ որը ստանում ենք ծառից կամ անտառի բնությունից:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Օրինակ մեր դասարանի պատուհանները սարքել են փայտից կամ ծառերից ու փայտից նաև մեր դասարնի սեղանները պատրաստվել են փայտից և ծառից:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Ես հոգ եմ տանում բնության մեջ այսպես ես օրինակ եթե տեսնում որ ինչոր մեկը աղբ է թափում բնության մեջ ես իրեն ասում եմ որ արագ աղբը վերցնի:

Երկիրը մեր ընդհանուր տունն է

Երկիրը, որի վրա ապրում ենք մենք, Արեգակնային համակարգի 8 մոլորակներից մեկն է: Երկիրը՝ որպես մի հսկա տիեզերանավ, իր հավերժական թռիչքն է կատա­րում տիեզերքում:

Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, այդ պատճառով էլ առաջանում են տարվա եղանակները: Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, որի հետևանքով էլ առաջանում է գիշեր և ցերեկ հերթափոխը:

Երկրի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու և աշխատելու համար: Դրա շնորհիվ Արեգակնային համակարգի մոլորակ­ներից (գուցե նաև ողջ տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն երկրա­գնդի վրա: Այստեղ ապրում են հազարավոր մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց լեզուն, մշակույթը, սովորույթները, տնտեսու­թյունը: Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 200 պետություն: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, զարգացման մակարդակով: Հա­րուստ երկրները կոչվում են զարգացած, իսկ համեմատաբար աղքատները՝ զարգացող երկրներ: Բոլոր երկրներն ու ժողովուրդները միասին կազմում են ժամանակակից աշխարհը, որը, միասնական լինելով հանդերձ, աչքի է ընկնում ներքին Մեծ տարբերություններով: Մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի պետու­թյուններից մեկն է:

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով 11.09.2023

4698=4000+600+90+8

4698=4×1000+6×100+9×10+8×1

4698=4 հազ. + 6 հ. + 9 տ. + 8 մ

30. Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով.

7 հազ. + 3 հ. + 3 տ. + 5 մ.=7335 60000+200+5=60205

8×10000 + 3×1000 + 2×10 =83020 4×100000+3×100+2×1=400302

200000+400+5=200405 6 հազ. + 3 հ. + 8 մ=6308

31. Պարզիր թե որ գումարն է կարգային գումարելիներիների գումար. և այն ներկայացրու թվի տեսքով:

7 հազ. + 3 տ. + 5 մ=7305 60000+2000+520+5=62525

7×10000+3×1000+4×10+6×1=73046 4×100000 + 3×1000 + 2×1=430002

40000+2050+30+5=4285 7 հազ. + 3 հ. + 42 մ=7342

32. գրիր այն թիվը որը կազմված է միայն

7 տասհազարյակից, 3 հազարյակից, 8 միավորից, 73008

2 հազարյակից, 2 հարյուրակից, 2 միավորից, 2202

5 հարյուրհազարյակից, 5 հազարյակից, 5 տասնյակից 550050

36. 2184:7=312 3215×6=19290 8592:6=1432 3320×7=23240

8540:70=122 242×60=14520 5580:60=93 308×40=12320