4-րդ դասարանի ելքի ստուգատես

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա`

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրված է

«Ես, իմ պոչը թողեց թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակվեցի: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մ, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
  • 1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Տեղադրի՛ր լուսանկարներ։
  • 2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։
  • 3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։
  • 4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։
  • 5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
  • 6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։
  • 7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։
  • 8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
  • 9․Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
  • 10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։
  • 11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
  • 13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/

Ստեղծագործական աշխատանք

  • Հորինի՛ր պատմություն.
    • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
    • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
    • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
    • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:
    Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
    Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

Լրացրո՛ւ հարցաթերթը․ Ես կարողանում եմ․

1․ Ես ունեմ անհատական համակարգիչ։

2․ Իմ համակարգիչը լիցքավորում եմ ինքնուրույն։

3․ Կարողանում եմ աշխատել Word ծրագրով։

4․ Կարողանում եմ աշխատել Paint ծրագրով։

5․ Կարողանում եմ աշխատել P. Point ծրագրով։

6. Կարողանում եմ հեռախոսով ձայնագրել։

7․ Կարողանում եմ լուսանկարել։

8. Կարողանում եմ տեսանյութ պատրաստել:

9․ Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է՝

9․ Կարողանում եմ նամակներ կարդալ և գրել։

10․ Կարողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել։

11․Իմ բլոգի հասցեն է՝

12․ Իմ բլոգն ունի — բաժին: Թվարկեմ:

  • Տեսանյութի միջոցով ներկայացրու քո բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2-3 հրապարակում, որոնք քո կարծիքով քո բլոգի լավագույն հրապարակումներն են:
  • Տեսանյութի միջոցով ներկայացրու քոընկերներից մեկի բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2 հրապարակում, որոնք քո կարծիքով ընկերոջդ բլոգի լավագույն հրապարակումներն են: