Թեստ 5

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4․ Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

5․ Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելի ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

6․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝կստացվի ճիշտ անհավասարություն․10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

10․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։

4000, 8000

12․ Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

16:4=4

P=4×4=16 մետր

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվի ։

14․ Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։

1+2=3

6:3=2

2×110=220

1222-220=1002

1002+2=1004

15․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և15 կարմիր գնդիկ։Առանց նայելուամենաքիչը քանի՞ գնդիկ պետք էհանել, որպեսզի դրանցից գոնե մեկըլինի դեղին։

16․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսիքառակուսիների կպցնելով իրարստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդուղղանկյան մակերեսը։

17․ Երկու պարկում միասին կա 16 կգշաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակըհավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամշաքարավազ կար պարկերիցյուրաքանչյուրում։

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

ՇՐՋԱՊՏՈՒՅՏ՝ ՔԱՂԱՔՈՒՄ

Պաոլոն շատ գործունյա երեխա էր: Նա ոչ մի րոպե չէր կարող մնալ առանց ինչ-որ
հետաքրքիր և օգտակար գործ անելու։ Նա երբեք չէր ձանձրանում, քանի որ միշտ կարողանում
էր իր համար հետաքրքիր խաղ, աշխատանք, զբաղմունք հորինել: Ու բացի այդ, նա շատ համառ
մարդ էր. եթե մի անգամ ինչ-որ բան որոշեր, չէր նահանջում, գործը կիսատ չէր թողնում, քանի
դեռ մինչև վերջ չէր հասցրել:
Մի անգամ արձակուրդի ժամանակ Պաոլոն սեղանին փռեց քաղաքի մեծ քարտեզը և սկսեց
ուշադիր զննել փողոցների բարդ ցանցը. կենտրոնում՝ առաձպես խճճված, իսկ ծայրամասերում՝
մի քիչ ավելի պարզ։
Պաոլոն կողմնացույցը դրեց քարտեզի վրա և մատիտով շրջագծեց։ Թե ինչու այդպես
վարվարեց, ինքն էլ չգիտեր: Իսկ երբ կողմնացույցը մի կողմ տարավ և տեսավ, թե ինչ ուղիղ
շրջան ստացվեց, մտածեց, որ շատ հետաքրքիր կլիներ… Ինչ խոսք, դա շատ տարօրինակ միտք
էր, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ չփորձել: Եվ նա տեղնուտեղը որոշեց քաղաքում նույնպիսի մի
պտույտ կատարել, ինչպիսի շրջանագիծ ստացվել էր կողմնացույցի օգնությամբ։
Ընդհանրապես քաղաքի փողոցները հազվադեպ են սլաքի պես ուղիղ լինում: Ավելի
հաճախ դրանք ինչ- որ տեղ են թեքվում, շրջվում են մերթ աջ, մերթ ձախ՝ անընդհատ փոխելով
30
ուղղությունը։ Նույնիսկ օղակաձև զբոսայգիներն ու ճեմուղիները շատ պայմանական շրջաններ
են։ Դրանք ոչ մեկը կողմնացույցի օգնությամբ չի գծել։ Իսկ Պաոլոն մտածեց շրջել քաղաքում
ճիշտ այն շրջանով, որը գծել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ՝ մի քայլ անգամ
չշեղվելով շրջանագծից, որը բարակ էր, ինչպես պարզ և հստակ միտքը:
Միանգամայն պատահաբար շրջանագիծն անցնում էր հենց նույն փողոցով, որտեղ
ապրում էր Պաոլոն: Տղան ծալեց քարտեզը և դրեց գրպանը: Մյուս գրպանը կարկանդակ դրեց,
եթե ճանապարհին ուտել ուզենար, և առանց երկար մտածելու ճանապարհ ընկավ:
Դուրս գալով տանից՝ նա որոշեց գնալ դեպի ձախ: Որոշ ժամանակ շրջանը նրան տանում
էր ուղիղ, իսկ հետո հանկարծ հատեց փողոցը հենց երթևեկելի մասում, այնտեղ, որտեղ
հետիոտների համար սպիտակ նշագծեր չկային։ Բայց Պաոլոն չնահանջեց իր մտադրությունից:
Շրջանագծին հետևելով՝ նա նույնպես հատեց փողոցը և կանգ առավ ինչ-որ դարպասի դիմաց:
Փողոցն ուղիղ էր գնում, իսկ շրջանի եզրագիծը թեքվում էր դեպի այս դարպասը։ Իսկ դրանից
հետո, կարծես թե հասնում էր հեռվում երևացող տների խմբին, հետո՝ ավելի ձախ գտնվող փոքր
հրապարակին։
Պաոլոն մեկ անգամ ևս նայեց քարտեզին, անցավ դարպասը և հայտնվեց բակում: Բակը
կտրել-անցնելը դժվար չէր։ Իսկ հետո՞ ինչ կա: Դրանից հետո շքամուտքն էր, ներսում՝
աստիճանները: Բարձրանա՞լ: Իսկ հետո ի՞նչ պիտի անի։ Դե՛, ասենք, կհասնի վերջին հարկ,
ենթադրենք դուրս կգա տանիք… Բայց չի կարողանա անցնել հարևան շենքի տանիք։ Էդ
մատիտով է հեշտ թռչել մի շենքից մյուսը, իսկ ոտքով և առանց թևերի այնքան էլ հեշտ չէ:
Բարեբախտաբար, աստիճանահարթակում պատուհան կար: Ճիշտ է, բարձր էր ու շատ
նեղ: Պաոլոն նորից նայեց քարտեզին. կասկած չկար. որպեսզի առաջ շարժվեր, հարկավոր էր
հենց այստեղից անցնել: Մնում էր միայն պատուհանից դուրս խցկվել:
Երբ նա արդեն բռնվել էր փեղկից և ցանկանում էր վեր ձգվել, ինչ-որ մեկը հանկարծ ձայն
տվեց: Պաոլոն քարացավ, կարծես վախեցած սարդ լիներ պատի վրա։

  • Ա՛յ տղա, այդ ո՞ւր էս խցկվում։ Այդ ի՞նչ է խելքիդ փչել: Հենց հիմա իջի՛ր այդտեղից,-
    հրամայեց նրան աստիճաններով իջնող մի մարդ։
  • Այդ ի՞նձ եք ասում:
  • Բա էլ ու՞մ։ Խոստովանի՛ր տեսնեմ, գուցե գո՞ղ ես: Դե չէ՛, գողի նման չես։ Ուրեմն ի՞նչ ես
    անում այստեղ։ Իսկ գուցե մանրամարզությա՞մբ ես զբաղվում:
  • Ճիշտն ասած, պարո՛ն… ես միայն ուզում եմ անցնել ա՛յ, այն բակը…
    31
  • Բայց դրա համար պետք է դուրս գալ շքամուտքից, շրջանցել տունը և մյուս դարպասից
    մտնել բակ:
  • Ո՛չ-ո՛չ, չեմ կարող…
    -Հասկանում եմ: Երևի, ինչ-որ վատ բան ես արել և վախենում ես, որ կպատժեն:
    -Ո՛չ, հավատացնում եմ, ոչինչ չեմ արել:
    Պաոլոն ուշադիր նայեց իրեն բռնող մարդուն։ Կարծես թե բարի էր: Ձեռքին ձեռնափայտ
    կար, բայց դրանով ոչ թե սպառնում էր, այլ միայն հենվել էր վրան: Բացի այդ, նա ժպտում էր: Եվ
    Պաոլոն որոշեց վստահել նրան ու պատմել իր ծրագրի մասին:
  • Պտույտ քաղաքո՞վ,- կրկնեց պարոնը,- հետևելով քարտեզի գրա գծված շրջանագծի՞ն:
    Հենց դա՞ ես ուզում անել:
    -Այո՛, պարոն:
  • Տղա՛ս, դա անհնար է: Իսկ ի՞նչ կանես, եթե հայտնվես մի պատի մոտ, որը պատուհան
    չունի:
  • Կմագլցեմ-կանցնեմ պատի վրայով։
  • Իսկ եթե պատը շատ բարձր լինի և չկարողանա՞ս մագլցել։
    -Անցք կբացեմ և կանցնեմ:
  • Իսկ ի՞նչ կանես, երբ հայտնվես գետի մոտ: Տե՛ս, քո քարտեզի վրայի շրջանագիծն անցնում
    է գետի ամենալայն մասով, իսկ այնտեղ կամուրջ չկա:
  • Բայց ես կարողանում եմ լողալ:
  • Հասկանում եմ, հասկանում: Դու նրանցից չես, ովքեր հեշտությամբ են նահանջում,
    այնպես չէ՞:
  • Դե՜, այո՛:
  • Քո գլխում հստակ ծրագիր կա, ինչպես քարտեզիդ վրայի շրջանագիծը… Դե՛, ի՞նչ ասեմ,
    փորձի՛ր:
  • Որեմն թույլ կտա՞ք դուրս գամ այս պատուհանով։
  • Իհա՛րկե: Եվ նույնիսկ կօգնեմ քեզ: Դե՛, դիր ոտքդ ձեռքիս, հետո՝ այստեղ, բարձրացի՛ր…
    Զգո՛ւյշ, չընկնես…
  • Շնորհակալ եմ, պարո՛ն: Ցտեսությո՜ւն:
    Պաոլոն շարժվեց առաջ: Նա գնում էր ճիշտ շրջանով, ոչ մի քայլ չշեղվելով այն
    շրջանանագծից, որը նկարել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ: Եվ ահա հայտնվեց
    հրապարակում, ձիավոր արձանի մոտ։ Բրոնզե ձին իր հավերժական շարժման մեջ քարացել էր
    32
    մարմարե պատվանդանին։ Հերոսը, որի անունը Պաոլոն չգիտեր, մի ձեռքով պինդ բռնել էր ձիու
    սանձափոկը, իսկ մյուսով մատնացույց էր անում հեռուն։ Թերևս հենց այն կողմ, ուր Պաոլոյին
    տանում էր իր շրջանագիծը։ Ի՞նչ անել: Սողա՞լ ձիու ոտքերի արանքով, բարձրանալ հերոսի
    գլխի՞ն, թե՞ պարզապես շրջանցել հուշարձանը։
    Առաջին ավարտ
    Պաոլոն մտածում էր, թե ինչ անել, երբ հանկարծ նրան թվաց, որ ձիու վրա նստած մարդը
    գլխով արեց իրեն, և նույնիսկ շատ աննկատ, բայց աչքով արեց։
  • Արդեն աչքիս տարբեր հրաշքներ են երևում,- վախեցավ Պաոլոն:
    Բայց բրոնզե հերոսը պնդում էր: Այժմ նա նույնիսկ իջեցրել էր այն ձեռքը, որն առաջ ինչ-որ
    տեղ էր ցույց տալիս և ձեռքի շարժումով հրավիրում էր տղային:
  • Դե՛,- ասաց նա,- բարձրացի՛ր: Այս ձիու վրա երկուսիս համար էլ տեղ կլինի:
  • Բայց ես, գիտեք, թե ինչ…
    -Դե՛, հերի՛ք է իմ համբերությունը փորձես: Կարծում ես՝ չե՞մ կարողանա առանց կարկինի
    օգնության շրջանագծով գնալ։ Նստի՛ր: Ես ինքս քեզ քո երկրաչափական ճանապարհորդությանը
    կտանեմ։ Դու դրան արժանի ես, քանի որ դժվարությունների առաջ կանգ չես առնում:
  • Շնորհակա՛լ եմ: Շա՜տ շնորհակալություն: Բայց…
    -Ո՜ֆ, ի՜նչ էլ շատ ես խոսում։ Բացի այդ, նաև գոռոզ ես, չես սիրում, երբ քեզ օգնում են:
  • Հարցը դա չէ…
  • Ուրեմն այն է, որ շատ ես սիրում անտեղի խոսել: Բարձրացի՛ր, որ գնանք: Դու ինձ դուր
    ես գալիս, քանի որ կարողանում ես հետաքրքիր գործեր հորինել և դժվարություններից չես
    վախենում։ Արագացրո՛ւ, ձին արդեն արթնանում է: Ես չգիտեմ, թե ինչ հրաշքով, բայց դու
    հայտնվել ես այստեղ տարվա մեջ այն միակ օրը, երբ մեզ թույլատրվում է իջնել մեր
    պատվանդանից և արշավել հին օրերի պես։ Դե ի՞նչ, վերջապես գալի՞ս ես, թե՞ ոչ:
    Եվ Պաոլոն որոշում կայացրեց: Նա կառչեց հերոսի ձեռքից… Եվ ահա արդեն թամբին էր ու
    սլանում էր… և նրա ոտքերի տակ ամբողջ քաղաքն էր: Իսկ քաղաքի վրա լուսավորվում էր
    ոսկեգույն շրջանակը՝ հրաշալի, փայլուն մի ճանապարհ, որ ուղիղ ու ճշգրիտ էր, ինչպես այն
    շրջանագիծը, որ նկարել էր քարտեզի վրա՝ կողմնացույցի օգնությամբ:
    Երկրորդ ավարտ
    Մտածելով, թե ինչ անել, Պաոլոն հայացք գցեց շուրջը՝ այն հրապարակին, որտեղ
    հուշարձանն էր կանգնած։ Շրջանագիծը հատում էր հրապարակը և գնում էր դեպի բարձր
    գմբեթով հնամյա տաճարը։ Գիծը դռների կարիք չուներ, իսկ ինքն ի՞նչ պիտի աներ։ Ինչպե՞ս
    33
    կարող էր անցնել բերդապարիսպի նման հաստ ու ամուր այդ պատի միջով։ Շրջանագծից
    չշեղվելու համար անհրաժեշտ էր բարձրանալ գմբեթի վրա։ , Հեշտ էր ասել։ Առանց պարանի ու
    մեխերի նման բան չէր անի նույնիսկ ամենափորձառու ալպինիստը, ամենահամարձակ
    լեռնագնացը: Չէ՛, ոչինչ չի ստացվի: Ստիպված է նահանջել։ Երազանքն անիրականանալի է,
    կյանքի ճանապարհները երբեք երկրաչափական պատկերների նման ուղիղ, հստակ ու անթերի
    չեն լինում:
    Պաոլոն մի անգամ էլ նայեց հերոսին։ Անշարժ ու խիստ նա շարունակում էր իր
    պատվանդանի բարձունքից ինչ-որ հեռու ու անհասանելի նպատակակետ ցույց տալ:
    Դանդաղաքայլ ու տխուր Պաոլոն գնաց տուն՝ ակամա հետևելով ծանոթ ճանապարհի
    արտասովոր ու անբացատրելի շրջադարձերին:
    Երրորդ ավարտ
    Հուշարձանի մոտ կանգնած Պաոլոն մտածում էր, թե ինչ անի, երբ հանկարծ զգաց, որ ինչոր մեկի փոքրիկ, տաք ձեռքը դիպավ իրեն:
  • Տուն եմ ուզում գնալ,- լսեց նա մանկական մի ձայն: Դա փոքրիկ մի տղա էր, մոտ երեք
    տարեկան: Նրա աչքերում արցունքներ կային և նա հավատով նայում էր Պաոլոյին:
  • Որտե՞ղ ես ապրում։
    Տղան անորոշ ինչ-որ տեղ ցույց տվեց։
  • Մայրիկի՜ս եմ ուզում:
  • Իսկ որտե՞ղ է նա:
  • Այնտեղ:
    Այդ «այնտեղը» նույնպես երեխան անորոշ ինչ-որ կողմ ցույց տվեց։ Պարզ էր միայն մի բան.
    երեխան կորել էր և չգիտեր տուն տանող ճանապարհը: Նա բռնեց Պաոլոյի ձեռքը և բաց չէր
    թողնում։
  • Ինձ մայրիկիս մոտ տար։
    Պաոլոն ուզում էր ասել, որ չի կարող, որ ավելի կարևոր գործեր ունի, բայց տղան այնպիսի
    հույսով էր նայում նրան… Լա՛վ շրջանը կսպասի… Մի ուրիշ անգամ…
  • Գնա՛նք,- ասաց Պաոլոն,- գնանք փնտրենք քո մայրիկին:

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։

19297_b


Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Տրդատ Առաջին
Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը  Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի նշանակած մարդիկ: Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը:Ներոն կայսրը հասկանում էր, որ էլ չի կարող գրավել Հայաստանը և ստիպված էր գոնե լավ հարաբերություններ ունենալ հայ թագավորի հետ:
Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը: