Տիգրան մեծ II և Արտաշես I-ի մասին տեղեկություն

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հունարեն, մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Արտաշես Ա (հին հունարեն՝  մոտ մ.թ.ա. 230 – մ.թ.ա. 160, Բակուրակերտ, Վասպուրական), հայտնի է նաև որպես Բարեպաշտ, Արտաշես Մեծ, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության հիմնադիր-արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 189-160 թվականներին։ Նախքան հայոց միապետ դառնալը, եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի բանակում և վերջինիս օժանդակությամբ Երվանդունյաց Երվանդ Դ-ից նվաճելով Հայաստանը կարգվել է տեղի կառավարիչ։